Երևանում 38-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի

Երևանում 38-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի
Հոկտեմբեր 11 11:36 2017

Երեկ՝ հոկտեմբերի 10-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։00-ի սահմաններում Ազատության պողոտայում՝ 4/56 հասցեի դիմաց, Երևան քաղաքի Աղասու փողոցի 1-ին նրբանցքի 9-րդ տան բնակիչ, 38-ամյա Գրիգոր Սարգսյանը իր վարած Volkswagen մակնիշի 34 CC 574 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով հատող հետիոտնի, գրում է Shamshyan.com-ը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին դեպքի վայր ժամանած շտապօգնության մեքենայով տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում