Ռուսաստանի դպրոցներում 2018-ից շախմատ կդասավանդեն

Ռուսաստանի դպրոցներում 2018-ից շախմատ կդասավանդեն
Հոկտեմբեր 10 23:41 2017

Ռուսաստանի դպրոցներում 2018 թվականից շախմատը կարող է պարտադիր առարկա դառնալ: ՌԴ կրթության նախարար Օլգա Վասիլևան հայտարարել է, որ մոտակա երկու տարիներին դպրոցների տարրական դասարաններում շաբաթական մեկ ժամ շախմատ է դասավանդվելու, հայտնում է gazeta.ru-ն: Նախարարի խոսքով, ծրագիրն այնպես է կազմվելու, որ ցանկացած ուսուցիչ կարողանա մեթոդական խորհուրդների միջոցով երեխաներին շախմատ խաղալ սովորեցնել: Վասիլևան նշել է, որ նախարարությունը նախապատրաստական մեծ աշխատանք է տարել և համոզվել, որ շախմատն իրոք օգուտ է բերում երեխաներին: