Հունաստանի խորհրդարանը թույլատրել է 15 տարեկանից փոխել սեռը


Հունաստանի խորհրդարանը թույլատրել է 15 տարեկանից փոխել սեռը
Հոկտեմբեր 10 23:20 2017

Հունաստանի խորհրդարանը հաստատել է օրենք, որը թույլ է տալիս անչափահասներին դիմել սեռափոխության։ Փաստաթղթում ամրագրված է, որ դա կարելի է անել 15 տարեկանից։ Փաստաթուղթը կոչվում է «Գենդերային ինքնության իրավական ճանաչման մասին»։

Չնայած այն բանին, որ կողմ քվեարկողները մեծամասնություն չեն կազմել, սակայն օրենքն ընդունվել է՝ տեղի օրենսդրության առանձնահատկությունների պատճառով։ Օրենքի հակառակորդների թվում է եղել «Կենտրոնամետների միության» առաջնորդ Վասիլիս Լևանդիսը։ Նա հայտարարել է, որ երկիրը մղում են զարգացման ոչ նորմալ ուղի։ Նրան անմիջապես մեղադրել են հոմոֆոբիայի մեջ։ Եկեղեցին նույնպես քննադատությամբ է հանդես եկել՝ հայտարարելով, որ պատգամավորները դրա համար պատասխանատվություն են կրում։