Թուրքիայում 70 զինվորականների են ձերբակալել հեղաշրջմանը մասնակցության կասկածանքով


Թուրքիայում 70 զինվորականների են ձերբակալել հեղաշրջմանը մասնակցության կասկածանքով
Հոկտեմբեր 10 22:16 2017

Թուրքիայի անվտանգության ուժերը հոկտեմբերի 10-ի առավոտյան գործողություն են իրականացրել միանգամից մի քանի նահանգներում՝ ձերբակալելու 70 գործող զինծառայողների, որոնք կասկածվում են «Ֆեթուլահականների ահաբեկչական կազմակերպության» հետ կապերի մեջ, որը մեղադրվում է անցյալ տարի Թուրքիայում պետական հեղաշրջում կազմակերպելու համար:
Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է DHA գործակալությունը: Նրա տվյալներով՝ ձերբակալվածները հանրապետության զինված ուժերի սպայական կազմի ներկայացուցիչներ են: Գործողությունն անցկացվել է Անկարայի, Կայսերիի, Քոնիայի, Իզմիրի, Ստամբուլի, Էսքիշեհիրի եւ Յալովայի նահանգներում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: