Ամերիկացի զինվորականները ծրագրում են 2040 թվականին ապագայի տանկ ստեղծել


Ամերիկացի զինվորականները ծրագրում են 2040 թվականին ապագայի տանկ ստեղծել
Հոկտեմբեր 10 21:35 2017

Ամերիկացի զինվորականները մտածում են 2040 թվականին ներկայիս Abrams տանկերին փոխարինող մարտական մեքենա ստեղծելու մասին․ ներկայում սկսված է հայեցակարգի մշակումն ու առաջին նախագծերի ստեղծումը։ Ենթադրվում է, որ այն կլինի նվազագույնը 20 տոկոսով ավելի թեթև, շարժունակ և կունենա զգալիորեն ավելի մեծ մարտական հզորություն, հայտնում է Scout-ը։

Ներկայում Abrams տանկերն արդեն մոտ են հնարավոր արդիականացումների սահմանագծին։ 2017 թվականին ԱՄՆ բանակում ստացվել է երրորդ արդիականացված սերունդը (M1A2 SEP v3)։ 2020 թվականին ամերիկացի զինվորականները սպասում են տանկերի չորրորդ, և ըստ ամենայնի, վերջին արդիականացմանը։