Թուրքիան պատրաստ է Իրաքի և Իրանի հետ պատժամիջոցներ սահմանել Քրդստանի դեմ. Բինալի Յըլդըրըմ


Թուրքիան պատրաստ է Իրաքի և Իրանի հետ պատժամիջոցներ սահմանել Քրդստանի դեմ. Բինալի Յըլդըրըմ
Հոկտեմբեր 10 21:11 2017

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Անկարան, Բաղդադը եւ Թեհրանը պատրաստ են նոր պատժամիջոցներ սահմանել Իրաքի քրդական ինքնավարության դեմ, եթե նրա իշխանությունները չչեղարկեն տարածաշրջանում անցկացված անկախության հանրաքվեի արդյունքները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Հյուսիսային Իրաքում անօրինական հանրաքվե է անցկացվել: Մենք հանդես ենք գալիս ոչ թե քուրդ ժողովրդի, այլ Հյուսիսային Իրաքի կառավարության անպատասխանատու գործողությունների դեմ: Մենք նրա հետ դադարեցրել ենք ավիահաղորդակցությունը եւ նրանց հեռուստաալիքների հեռարձակումը, թույլ չենք տվել նրանց ներկայացուցչի ժամանոմւը մեր երկիր: Դա ամենը չէ: Եթե Հյուսիսային Իրաքի ղեկավարությունը չսթափվի, մենք կհանդիպենք Իրաքի եւ Իրանի ներկայացուցիչների հետ, կընդունենք հետագա որոշումներ»,-ասել է Յըլդըրըմը՝ ելույթ ունենալով Թուրքիայում իշխող Արդարության եւ զարգացման կուսակցության խորհրդարանական խմբակցության առջեւ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: