Արտակարգ դեպք Երևանում. մի խումբ երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով, կան բերման ենթարկվածներ

Արտակարգ դեպք Երևանում. մի խումբ երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով, կան բերման ենթարկվածներ
Հոկտեմբեր 10 17:10 2017

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, մի խումբ երիտասարդների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ վաշտի ծառայողները Ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային Ոստիկանության բաժանմունքի ծառայողների հետ Հասրաթյան փողոցի թիվ 14 շենքի բակից վիճաբանություն կատարելու կասկածանքով Մաշտոցի Ոստիկանություն են բերման ենթարկել Սպորտի փողոցի բնակիչներ՝ 22-ամյա Արման Բաղդասարյանին, 30-ամյա Համբարձում Բաղդասարյանին, 17-ամյա Էդուարդ Բաղդասարյանին, 46-ամյա Արթուր Արզումանյանին, 43-ամյա Բենիամին Խաչատրյանին, Միրաքյան փողոցի բնակիչ՝ 22-ամյա Ազատ Դավթյանին և 17-ամյա Տիգրան Մադոյանին, գրում է shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նշված շենքի բակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել նշված անձանց միջև, որի ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների, Տ. Մադոյանը փայտով հարվածել է Է. Բաղդասարյանի դեմքին, ինչի հետևանքով վերջինս ստացել է մարմնական վնասվածք։ Փաստ աթիվ Ոստիկանւթյան Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Բաժին բերված բոլոր անձինք ստորագրությամբ բաց են թողնվել։