Խոշոր ավտովթար Արագածոտնում․ բախվել են КамАЗ-ը և Opel-ը, ինչի հետևանքով վերջինը վրաերթի է ենթարկել 53-ամյա մի կնոջ


Խոշոր ավտովթար Արագածոտնում․ բախվել են КамАЗ-ը և Opel-ը, ինչի հետևանքով վերջինը վրաերթի է ենթարկել 53-ամյա մի կնոջ
Հոկտեմբեր 10 14:57 2017

Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար Է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին բախվել են 25-ամյա Մնացական Թորոսյանի վարած Opel մակնիշի 34 RL 886 համարանիշի և 49-ամյա Հովհաննես Մաթևոսյանի վարած КамАЗ մակնիշի 777 GG 65 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Opel-ը վրաերթի է ենթարկել ճանապարհի ոչ երթևեկելի հատվածում կանգնած 53-ամյա Սեդա Սմբատյանին, գրում է shamshyan.com -ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ս. Սմբատյանին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում



loading...