«Կոնվերս բանկ»-ից մասնաճյուղը պայթեցնելու սպառնալիքը ներկայացվել է գրավոր. մարտաֆիլմ հիշեցնող հափշտակություն


«Կոնվերս բանկ»-ից մասնաճյուղը պայթեցնելու սպառնալիքը ներկայացվել է գրավոր. մարտաֆիլմ հիշեցնող հափշտակություն
Հոկտեմբեր 10 14:34 2017

«Կոնվերս բանկ»-ից կատարված հափշտակությունը իրապես բազում հարցեր է առաջ բերում. ինչպես ստացվեց, որ օրը ցերեկով առանց որեւէ կրակոցի, լուռ ու մունջ հափշտակվեց շուրջ 200 հազար դոլար։ «Փաստինֆո»-ին հայտնի է դարձել «Կոնվերս բանկ» ՓԲ ընկերության մասնաճյուղի կառավարչին պահոցում առկա գումարը հանձնելու պահանջը ներկայացվել է գրավոր, որով սպառնացել են պայթեցնել մասնաճյուղը։

Չարագործը կառավրաչի սենյակ էր մտել խոշոր գործարք կատարելու պատրվակով, որի պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ավելի վաղ։
Մեր տեղեկություններով, այս դեպքից օրեր առաջ մի քաղաքացի է գնացել բանկ և նախնական պայմանավորվածություն ձեռք բերել 60 000 ԱՄՆ դոլար գումարի փոխարժեքը փոխանակելու վերաբերյալ:

Պայմանավորված օրը քաղաքացին մտել է կառավարչի աշխատասենյակ իբրև գործարքը կատարելու եւ գրավոր՝ բանկը պայթեցնելու սպառնալիքով պահանջել է որպեսզի բանկի պահոցում, ավելի ճիշտ կառավարչի սենյակի չհրկիզվող պահարանում առկաամբողջ գումարն իրեն տա:

Թերևս բանկի անցուդարձին լավ ծանոթ է եղել, իմացել է, որ գումարը կառավարչի սենյակում է պահվում, հաշվի են առել նաեւ այն, որ կառավարիչը կին է, սպառնալիքն էլ գրավոր են ներկայացրել, թերեւս մտածելով, որ աշխատասենյակը գաղտնալսվում է, կամ հանկարծ որեւէ մեկը հարակից սենյակում չլսի։ Իսկ հափշտակված գումարով հանգիստ հեռանալու համար պահանջել է, որ կառավարչիը եւս իր հետ դուրս գա։ Համաձայնեք, որ հետաքրքիր սցենար է՝ փիշտ ֆիլմերի համար։

Հիշեցնենք, որ ըստ Քննչական կոմիտեի պաշտոնական հաղորդագրության՝ նախնական հաշվարկներով՝ հափշտակվել է տարբեր արժույթների մոտ 95.750.000 ՀՀ դրամին համարժեք կանխիկ գումար:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավումներ։ Քննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ քննության այս փուլում հրապարակման ենթակա չեն։ 

Աղբյուր` Փաստինֆո