Խստորեն դատապարտում ենք միջադեպը


Խստորեն դատապարտում ենք միջադեպը
Հոկտեմբեր 8 19:22 2017

Խստորեն դատապարտում ենք Վայոց Ձորի մարզի Քարագլուխ համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանի, նույն մարզի Շատին համայնքի բուժական կենտրոնի տնօրեն Զոյա Մարտիրոսյանի, վերջինիս քրոջ և Armday.am լրատվական կայքի լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև տեղի ունեցած միջադեպը:
Միջադեպի ժամանակ, համայնքի ղեկավարը, բուժական կենտրոնի տնօրենը և վերջինիս քույրը խոչընդոտել են Armday.am լրատվական կայքի լրագրող Փայլակ Ֆահրադյանի լրագրողական մասնագիտական օրինական գործունեությանը, փորձել են խլել լրագրողի տեսախցիկն ու նրան փակի տակ պահել։

Հետեւողական ենք լինելու, որպեսզի բացահայտվի տեղի ունեցած միջադեպը ամբողջությամբ և բոլոր մեղավոր կողմերը պատժվեն օրենքի շրջանակներում:

Նարեկ Միրզոյանի գրառումը: