Ռոնալդուն ընտանեկան հուզիչ լուսանկար է հրապարակել

Ռոնալդուն ընտանեկան հուզիչ լուսանկար է հրապարակել
Հոկտեմբեր 8 11:40 2017

Քրիշտիանու Ռոնալդուն իր ինսթագրամյան էջում հրապարակել է լուսանկար, որում իր ընկերուհին նստած է ֆուտբոլիստի 3 երեխաների ընկերակցությամբ: Լուսանկարում սպորտսմենի ընկերուհին՝ Ջորջինա Ռոդրիգեսը, գրկել է ֆուտբոլիստի նորածին երկվորյակ երեխաներին՝ Եվային և Մատեուին: Նրա կողքին նստած է Ռոնալդուի ավագ որդին՝ 10-ամյա Քրիշտիանու-կրտսերը:

Հրապարակումը ֆուտբոլիստը մեկնաբանել է. «Օրվա պատկերը»: Հիշեցնենք՝ վերջերս շշուկներ տարածվեցին, որ ֆուտբոլիստն առաջարկություն է արել իր ընկերուհուն, ով շուտով Ռոնալդուին բազմազավակ հայր կդարձնի: