Բրազիլացիները սոցցանցերում հավաքականին կոչ են անում պարտվել Չիլիին


Բրազիլացիները սոցցանցերում հավաքականին կոչ են անում պարտվել Չիլիին
Հոկտեմբեր 8 10:25 2017

Բրազիլիայի հավաքականի երկրպագուները սոցցանցերում արշավ են սկսել, որտեղ ազգային հավաքականին կոչ են անում պարտվել Չիլիի հավաքականին՝ 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին խաղում: Բրազիլացիներն իրենց հաղորդագրությունները տարածում են #EntregaBrasil հեշթեգով: Արշավի նպատակն այն է, որպեսզի Արգենտինայի հավաքականը դուրս չգա ԱԱ-2018-ի եզրափակիչ փուլ: Բրազիլիա-Չիլի հանդիպումը կկայանա հոկտեմբերի 10-ին: