Նիգերիայի ընտրանին ԱԱ-2018-ի ուղեգիր է նվաճել


Նիգերիայի ընտրանին ԱԱ-2018-ի ուղեգիր է նվաճել
Հոկտեմբեր 7 22:51 2017

Նիգերիայի ընտրանին Աշխարհի 2018թ. առաջնության Աֆրիկյան գոտու որակավորման փուլի շրջանակում նվազագույն հաշվով հաղթել է Զամբիայի հավաքականին և նվաճել «Մունդիալի» ուղեգիր:

Խաղի 73-րդ րոպեին աչքի է ընկել Ալեքս Իվոբին, իսկ գոլային փոխանցման հեղինակ է դարձել Աբդուլայ Շեկուն:

Զուգահեռաբար ընթացող խաղում Կամերունը 2 անպատասխան գնդակ է ուղարկել Ալժիրի դարպասը:

Հավելենք, որ այս «Մունդիալը» Նիգերիայի պատմության մեջ կլինի 6-րդը: