10 նշան, որոնք վկայում են կանանց մոտ հորմոնալ խնդիրների մասին


10 նշան, որոնք վկայում են կանանց մոտ հորմոնալ խնդիրների մասին
Հոկտեմբեր 1 22:10 2017

Օրգանիզմում հորմոնալ ֆոնի ճիշտ չափն անչափ կարեւոր է։ Երբ հորմոնալ ֆոնի կտրուկ փոփոխություն է տեղի ունենում, տարբեր խնդիրներ են ի հայտ գալիս, հաճախ՝ անչափ վտանգավոր։ Հորմոնալ խնդիրները կանանց մոտ առաջացնում են դաշտանային ցիկլի խնդիրներ, անպտղություն եւ այլն։ Ահա 10 նշաններ, որոնք խոսում են այն մասին, որ կնոջ մոտ հորմոնալ խնդիրներ են առկա։

1, Գլխացավեր Հաճախակի գլխացավերն ու միգրենները էստրոգեն հորմոնի հետ կապված են։ Երբ էստրոգենի մակարդակն իջնում է, ուժեղ գլխացավեր են սկսվում։

2, Անքնություն

Պրոգեստերոն հորմոնը պատասխանատու է նորմալ քնի համար։ Դրա խախտումը բերում է անքնության։

3, Գրգռվածություն

Հորմոնալ խախտումը կանանց մոտ լարված վիճակ, գրգռվածություն է առաջացնում։

4, Ակտիվ քրտնարտադրություն

Եթե կինը սկսել է շատ քրտնել, դա նույնպես հորմոնալ խախտումների նշան կարող է լինել։

5, Քրոնիկ հոգնածություն

ԵԹե ձեզ անընդհատ հոգնածությունն ու թուլությունն են ուղեկցում, չեք կարողանում ոտքի վրա մնալ, ցանկանում եք քնել, ստուգեք հորմոնները։

6, Տրամադրության փոփոխություններ

Հորմոնալ խախտումները կանանց մոտ տրամադրության հաճախակի փոփոխություններ են առաջացնում, նա մեկ կարող է ուրախ լինել, մեկ տխուր կամ ջղագրգիռ։

7, Մարսողական խնդիրներ

Սա նույնպես հորմոնալ դիսբալանսի արդյունք է։ Էստրոգենի ցածր մակարդակը բարձրացնում է կորտիզոլի մակարդակը, ինչն էլ մարսողական խնդիրներ է առաջացնում։

8, Անկառավարելի ախորժակ

Հորմոնների խնդիրների դեպքում կանանց մոտ ախորժակի բարձրացում է նկատվում։ Հատկապես շատ սկսում են քաղցրեղեն ուտել։ Սա էլ քաշի ավելացման է բերում։

9, Հիշողության կորուստ

Քրոնիկ մոռացկոտությունը կամ հիշողության կարճատեւ կորուստները նույնպես վկայում են հորմոնալ խնդիրների մասին։

10, Կրքերի փոփոխություն

Էստորգենի մակարդակի նվազումն ազդում է կրծքի էլաստիկության վրա։ Դրա չափը սկսում է փոխվել, եւ կուրծքը կախվում է, կորցնում ձեւը։



loading...