Էդմոն Մարուքյանը դատապարտում է

Էդմոն Մարուքյանը դատապարտում է
Սեպտեմբեր 29 17:38 2017

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը դատապարտում է ամենախիստ կերպով դատապարտում է Լոռի ՀԸ տնօրեն, հայտնի լրագրող՝ Նարինե Ավետիսյանի նկատմամբ տեղի ունեցած բռնությունը։

«Ակնհայտ է, որ երկար տարիներ շարունակվող անպատժելիությունը և Վանաձորում տիրող լկտի ամենաթողությունը ծնել և ծնում է նոր հանցագործություններ։ ՀՀ իրավապահ մարմիններից պահանջում եմ անհապաղ միջոցներ ձեռնարկել հանցագործությունը կատարողներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար»,-նշել է պատգամավորը։