Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են


Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են
Սեպտեմբեր 29 14:32 2017

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 29-ին, կազմել է 478.41 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.09 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել 639.78 դրամ (աճել է 0.07 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 564.57 դրամ (աճել է 1.73 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.27 դրամ (աճել է 0.05 դրամով):

Նշենք, որ նախորդ 3 օրերին եվրոն արժեզրկվել էր ավելի քան 11 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 258.71 դրամ, ոսկի՝ 19,739.51 դրամ, պլատին՝ 14,119.98 դրամ։

Սեպտեմբերի 29-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: