Դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոն եռօրյա կտրուկ վերելքից հետո արժեզրկվել է


Դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոն եռօրյա կտրուկ վերելքից հետո արժեզրկվել է
Սեպտեմբեր 28 18:45 2017

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կազմել է 478.32 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.29 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել 639.71 դրամ (նվազել է 1.04 դրամով), եվրոյի փոխարժեքը կազմել է 562.84 դրամ (աճել է 1.15 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.22 դրամ (մնացել է անփոփոխ):

Նշենք, որ նախորդ 3 օրերին եվրոն արժեզրկվել էր ավելի քան 11 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

Արծաթ՝ 259.74 դրամ, ոսկի՝ 19,723.49 դրամ, պլատին՝ 14,101.94 դրամ։

Սեպտեմբերի 28-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: