«Թումո»-ի մոտ բախվել են Mercedes-ն ու թիվ 13 երթուղին սպասարկող Газель-ը, իսկ վերջինը՝ կայանված վիճակում գտնվող 2 Nissan-ների, կան վիրավորներ


«Թումո»-ի մոտ բախվել են Mercedes-ն ու թիվ 13 երթուղին սպասարկող Газель-ը, իսկ վերջինը՝ կայանված վիճակում գտնվող 2 Nissan-ների, կան վիրավորներ
Սեպտեմբեր 23 07:20 2017

Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:25-ի սահմաններում Հալաբյան փողոցում՝ «Թումո» կրթական-նորարական կենտրոնի մոտ, բախվել են Mercedes մակնիշի 70 MF 101 համարանիշի և թիվ 13 երթուղին սպասարկող Газель մակնիշի 2365 Տ համարանիշի ավտոմեքենաները, գրում է Shamshyan.com-ը:

Վերջինը բախվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan մակնիշի 35 MR 916 համարանիշի և Nissan մակնիշի 20 US 673 համարանիշի ավտոմեքենաներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային

Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժանմունքը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում