Հարկային օրենսգրքում փոփոխություններ կկատարվեն


Հարկային օրենսգրքում փոփոխություններ կկատարվեն
Սեպտեմբեր 22 07:58 2017

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց փոփոխություններ կատարել ՀՀ «Հարկային օրենսգրքում»: Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանն ասաց, թե օրենքը սահմանում է, որ կազմակերպությանը հետ վերադարձման ենթակա հարկը 20-օրյա ժամկետում չվերադարձնելու պարագայում տույժ է հաշվարկվում, որը 90-րդ օրվանից սկսած է վճարվում: Նախագծով առաջարկվում է դա կրճատել 30-օրյայի:

«Սրանով ավելի բարենպաստ կստեղծվի տնտեսվարող սուբյեկտի համար: Ուսումնասիրվել է նաև միջազգային փորձը»,-ասաց Մելքոնյանը:

Armday.am