Հրե՞շ, թե՞ հրեշտակ․ Ո՞վ է իրականում Գաբի Գալոյանը

Հրե՞շ, թե՞ հրեշտակ․ Ո՞վ է իրականում Գաբի Գալոյանը
Սեպտեմբեր 21 14:55 2017

Հիշեցում Armday.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Վերջերս մենահամերգով հանդես եկած Գաբի Գալոյանի մասին մի քանի ուշագրավ մանրամասներ։ Առհասարակ սույն «երգչուհու» մասին բացահայտումները դժվար թե զարմացնեն հասարակությանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ շոու- բիզնեսի «փայլող աստղի» մասին տարբեր ժամանակներում տարբեր ինֆորմացիաներ են։
 Գալոյանը ամուսնացած տղամարդկանց իրենով անելու մոլուցքով է տառապում։ Այս պահին նպատակահարմար չեմ գտնում հրապարակել նշված տղամարդու անունը, սակայն վստահ եմ, որ Գաբի Գալոյանին ճանաչողները քաջ գիտեն ում մասին է խոսքը։
Ի դեպ իր հարցազրույցներից մեկում Գալոյանն ասել էր, թե հովանովոր չունի։
Հիմա հարց է առաջանում, Գալոյանը հովանավոր, թե՞ սիրեկան է փնտրում։ Իսկ ամենավատն այն է, որ այդ ամենը անում է ուրիշի ընտանիքի երջանկության հաշվին։
«Չեմ կարող ցավեցնել մեկ այլ կնոջ` կտրելով նրա աճեցրած ծառը, չեմ կարող խաբել ինքս ինձ, չեմ կարող ցավեցնել մեկին և հետո գլուխս հանգիստ խղճով բարձին դնել»,- ժամանակին «երգել» էր Գաբին։ Գաբին աճեցրած ծառերը կտրելով գնում է առաջ, բայց պետք չէ մոռանալ , երբեմնի տված հարցազրույցները և հանդես գալ հրեշտակի դեմքով։

Փոքր քաղաքում չպետք է մոռանալ , որ լուրերը շատ շուտ են տարածվում և առհասարակ բարոյական մարդիկ երբեք բարոյական կոչեր չեն անում։

Աղբյուր՝ ԿռիԾիկ