ԵՄ-ն Հայաստանի ամենամեծ արտահանման երկիրն է, ԵՄ շուկա շատ ավելի դժվար է մուտք գործել, քան ԵՏՄ շուկա. Սվիտալսկի


ԵՄ-ն Հայաստանի ամենամեծ արտահանման երկիրն է, ԵՄ շուկա շատ ավելի դժվար է մուտք գործել, քան ԵՏՄ շուկա. Սվիտալսկի
Սեպտեմբեր 15 14:15 2017

ԵՄ-ն Հայաստանի ամենամեծ արտահանման երկիրն է, սա շատ նշանակալի է, քանի որ ԵՄ շուկա շատ ավելի դժվար է մուտք գործել, քան ԵՏՄ շուկա։ Այս մասին սեպտեմբերի 15-ին «Եվրոպան Հայաստանում էքսպո» ցուցահանդեսի ժամանակ նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«ԵՄ-ն առևտրի ոլորտում Հայաստանի հիմնական գործընկերներից մեկն է, և մենք մշտապես կարևորում ենք անդամ երկրների և Հայաստանի միջև արդյունավետ առևտրային համագործակցությունը: Այս միջոցառումը միտված է նրան, որ ինչպես եվրոպական երկրները, այնպես էլ Հայաստանը շահեն դրանից։ Ես շնորհավորում եմ հայկական բիզնեսին, որ կարողանում են մուտք գործել ԵՄ շուկա և շահույթ ստանալ դրանից։ Մենք փորձում ենք օժանդակել դրան»,- ասել է դեսպանը:

Նա նշել է,  որ ԵՄ-ի հետ առևտուր իրականացնելիս Հայաստանը հաջողությամբ օգտվում է ԵՄ Արտոնությունների ընդհանրացված համակարգից (GSP+) եւ շուրջ 6300 հայկական ապրանք ազատ մուտք ունի ԵՄ շուկա՝ առանց մաքսատուրքի. «Առևտրի ցուցահանդեսի նպատակն է խթանել Եվրոպական միության և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը, ուսումնասիրել ներդրումների առավելությունները եւ եվրոպական ու հայկական արտադրողներին ու ծառայություններ մատուցողներին ընձեռել ներմուծման և արտահանման նոր հնարավորություններ»:

 



loading...