Կարապետյանի կառավարությունը մի շարք քայլեր է իրականացրել՝ բիզնես միջավայրը բարելավելու համար. Սվիտալսկի


Կարապետյանի կառավարությունը մի շարք քայլեր է իրականացրել՝ բիզնես միջավայրը բարելավելու համար. Սվիտալսկի
Սեպտեմբեր 15 13:29 2017

Կարեն Կարապետյանի կառավարությունը մի շարք նախաձեռնություններ է իրականացրել Հայաստանում բիզնես միջավայրը բարելավելու համար: Այս մասին սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ հավելելով, որ դա վերաբերում է նաև մաքսային և հարկային մարմիններին:

«Մենք խրախուսում ենք հայկական կառավարությանը լինել ավելի ակտիվ՝ օտարերկրյա կապիտալ ներգրավվելու գործում: Եվրոպական շատ բիզնես ընկերություններից ես դրական կարծիքներ եմ լսում, սա ճիշտ ուղղություն է, բայց նաև անհրաժեշտ է գտնել այլ հնարավորություններ։ Կարծում եմ` միջոցառումները, որոնք ուղղված են պետաիրավական համակարգի անկախության, կոռուպցիայի դեմ պայքարին, շատ կարևոր են: Պետություններն, ազգերը մրցակցում են իրար հետ ներդրումներ ներգրավելու համար և միայն շատ ակտիվ մասնակցությունն ու քաղաքականությունը կարող է ավելի շատ եվրոպական ներդրումներ բերել Հայաստան»,-ասաց Սվիտալսկին՝ ընդգծելով, որ իրենք հույս ունեն, որ Հայաստանում խաղաղություն կլինի, քանի որ բիզնեսը սիրում է խաղաղություն և կայունություն:



loading...