ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԱՀ դեբետը վերադարձնելու մասին օրինագիծը


ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԱՀ դեբետը վերադարձնելու մասին օրինագիծը
Սեպտեմբեր 12 11:41 2017

ԱԺ-ն սեպտեմբերի 12-ին առաջին ընթերցմամբ միաձայն ընդունել է ԱԱՀ դեբետը վերադարձնելու մասին օրինագիծը։ «Ավելացրած արժեքի հարկի մասին» և «Հարկերի մասին» օրենքներում համապատասխան փոփոխությունների նախագիծը խորհրդարանում ընդունվել է 92 կողմ ձայնով:

Ամեն 6 ամիսը մեկ բիզնեսը կարող է ստանալ չօգտագործած ԱԱՀ դեբետը։ Օրինակ, եթե բիզնեսը արտադրության համար սարքավորումներ և հումք է գնել, բայց այն դեռ չի հասցրել սկսել։ Կամ էլ երբ շինություն է կառուցում, որտեղ գտնվող անշարժ գույքը դեռ չի վաճառել։ Այդ դեպքում նրա հաշվին շատ գնումներ եւ ԱԱՀ դեբետներ կան։ Բայց նա չի կարող դեռ օգտագործել այդ դեբետը, քանի որ չկա ԱԱՀ-ի վաճառքն ու վարկը, որից այդ դեբետը կարող է հանվել։