Լիանա Զուրաբյանի հետ կատարվածը հստակ գործընթաց է, որի անունն արդեն ոչ թե միջադեպ է, այլ վարչարարություն


Լիանա Զուրաբյանի հետ կատարվածը հստակ գործընթաց է, որի անունն արդեն ոչ թե միջադեպ է, այլ վարչարարություն
Սեպտեմբեր 6 00:26 2017

Ոստիկանությունը նյութ է հրապարակել մի կին վարորդի նկատմամբ իրականացվող վարչական վարույթի ընթացքի վերաբերյալ, անվանելով այն «միջադեպ»: Կենցաղային եզրույթները, այդ թվում՝ «միջադեպը», իրավագիտության հարթությամբ բոլորովին այլ իմաստ ու արժեք ունեն: Կենցաղային տեսանկյունից, այո՝ դա միջադեպ է, ընդ որում, հրապարակման միջոցով հանրամատչելի դառնալուց հետո դրա «հերոսների» վարքագիծը կարող է սոցցանցում, և ոչ միայն, անընդունելի, անգամ, ցավոք, ծաղրանքի արժանի լինել, սակայն դա, նախ, իրավական հստակ գործընթաց է, որի անունն արդեն ոչ թե միջադեպ է, այլ վարչարարություն:

Իսկ վարչական վարույթի ու վարչարարության վրա հավասարապես տարածվում են Սահմանադրությամբ ամրագրված արդար դատաքննության իրավունքի բոլոր տարրերը, այդ թվում՝ 63-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված դատավարության հրապարակայնության սահմանափակումների վերաբերյալ դրույթները:

Բացի այդ, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի համաձայն, վարույթի նյութերը կարող են տրամադրվել վարույթի մասնակիցների դիմումի հիման վրա, այսինքն՝ դրանք հրապարակման ենթակա չեն: Չեմ անդրադառնում նաև մի շարք այլ փաստարկների:

Աղբյուր ` https://www.facebook.com/gevorg.danielyan.9?ref=br_rs



loading...