Հույս ունեմ՝ «Ռեալն» այս տարի թրեբլ կձևակերպի.Ռոնալդո

Հույս ունեմ՝ «Ռեալն» այս տարի թրեբլ կձևակերպի.Ռոնալդո
Հունվար 8 13:16 2017

Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի՝ «Ռեալ»-«Գրանադա» (5:0) հանդիպումից առաջ մադրիդյան թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ներկայացրեց իր չորրորդ «Ոսկե գնդակը»։ Հանդիսավոր արարողությանը ներկա էին «Ռեալի» նախկին ֆուտբոլիստները, ով ևս արժանացել են նման պատվի։

Բրազիլացի Ռոնալդոն նշել է, որ իր համար պատիվ է նման միջոցառմանը մասնակցելը և հույս է հայտնել, որ մրցաշրջանը հաջող կլինի մադրիդյան թիմի համար։

-«Ռեալը» պետք է պայքարի բոլոր տիտղոսների համար։ Զիդանը հիանալի է գլխավորում թիմը, բոլոր ֆուտբոլիստները մոտիվացված են։ Հույս ունեմ՝ «Ռեալն» այս տարի թրեբլ կձևակերպի։

Ինձ համար պատիվ էր ներկա լինել Ռոնալդուի՝ չորրորդ «Ոսկե գնդակը» ներկայացնելու արարողությանը։ Յուրահատուկ պահ էր։ Իմանալով Կրիշտիանուի նպատակասլացության մասին՝ կարող եմ ասել, որ նա անպայման պայքարելու է մրցանակը հինգերորդ անգամ ստանալու համար,- Ռոնալդոյի խոսքը մեջբերված է «BeIN Sports»-ից։

 sport.times.am