Իշխանությունների մանիպուլյացիան. նախ՝ Կիրանցի եկեղեցին, ճանապարհն Ադրբեջանին կանցնեն, ապա «իրենց ջանքերի գնով» կմնան ՀՀ վերահսկողության տակ. Աբրահամյան (Տեսանյութ)


Իշխանությունների մանիպուլյացիան. նախ՝ Կիրանցի եկեղեցին, ճանապարհն Ադրբեջանին կանցնեն, ապա «իրենց ջանքերի գնով» կմնան ՀՀ վերահսկողության տակ. Աբրահամյան (Տեսանյութ)
Մայիս 16 12:54 2024

Իշխանություններն ի սկզբանե գնացել են մանիպուլյացիայի, նախ հասարակության մեջ որոշակի կեղծ տեղեկություններ են տարածել,  որ Կիրանցի եկեղեցին ու ճանապարհը Ադրբեջանի վերահսկողության տակ են անցնում, հետո հայտարարել են, թե հերոսաբար հաղթահարել են ու արձանագրում են, որ իրենց ջանքերի գնով դրանք մնացին մեր վերահսկողության տակ. լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Այդ տարածքներն ամենավատ քարտեզներով էլ չէին կարող անցնել Ադրբեջանի վերահսկողության տակ՝ Կիրանցի եկեղեցու և ճանապարհի հատվածը»,-ասաց նա։

Դիտարկմանը, թե, ըստ հայտարարության, երկու տուն անցնելու է Ադրբեջանին, չնայած ասացին, որ որոշ տներ էլ մեր տարածքին են միանալու՝ Աբրահամյանն արձագանքեց. «Եթե միջազգային նորմերով անցկացվի՝ ամենավատ քարտեզները նույնիսկ եթե վերցնենք, ապա դեմարկացիայի գործընթացը ենթադրում է՝ կենսական անհրաժետություն ենթադրող ենթակառուցվածները, այս դեպքում տները կամ նույնիսկ կամուրջը, պետք է մնան հայկական վերահսկողության տակ։ Բայց Արբեջանին պետք է իր մխրճումը, որ ստանա ՀՀ-ի ուղղությամբ տարբեր ռազմավարական նշանակության բարձունքների նկատմամբ վերահսկողություն»։