ArmLur.am-ը Կառավարության շենքի մոտ զրուցել է ԱՀ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հետ, ով նշել է, որ ինքը միշտ կանգնած է Հայ առաքելական եկեղեցու կողքին։
Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք նման ակցիաներով իշխանափոխության հասնել Հայաստանում՝ նա պատասխանել է․ «Հարցրեք առաջնորդներին»։
Բալասանյանը նշել է, որ այժմ հարցազրույցներ չի տալիս, սակայն արդեն հայտարարել է, որ մասնակցում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը։
«Ես միշտ, ամբողջ կյանքում պատրաստ եմ Հայ առաքելական սուրբ եկեղեցու կողքին կանգնել», - հավելել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում