Սահմանազատումը տեղի է ունեցել 1976 թվականի քարտեզներով, որոնք հերթապահության գործընթաց են անցել 1979 թվականին, այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դուք գիտեք՝ մեզ համար սկզբունքային էր, որ սահմանազատման գործընթացում Հայաստանի ու Ադրբեջանի միջև ոչ թե նոր սահման ստեղծվեր, այլ՝ նախկինում Ալմաթիի հռչակագրով վերահաստատված սահմանները վերարտադրելու գործընթաց, այսինքն՝ մենք ասում ենք՝ սահմանազատման ընթացքում ոչ թե պետք է սահման ստեղծենք, այլ՝ վերարտադրենք այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին ու ունեն դե յուրե իրավական նշանակություն»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրենք որդեգրել են սկզբունք՝ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է։
«Ես ուզում եմ, որ մենք բոլորս արձանագրենք այս նրբությունը՝ սահմանն անցնում է այնտեղով, որտեղով անցնում է»,- ասաց վարչապետը։
Ըստ նրա՝ եթե Հայաստանը գնար այն տրամաբանությամբ, որ պետք է նոր սահմանագիծ ստեղծվեր՝ դա կնշանակեր, որ ստեղծում ենք էսլակացիայի ու ռազմական բախումների հարատև աղբյուր։
«Այս գործընթացով մենք էսկալացիոն կոնտեքստը, եթե դուրս չենք բերել, առնվազն էականորեն նվազեցրել ենք։ Ես տեղի ունեցածը համարում եմ շատ կարևոր ու էական հաջողություն»,- հավելեց նա։