Իշխանության պարագլուխը վախերի մեջ է, դավաճան կառավարությունը շուտով վռնդվելու է. Գառնիկ Դանիելյան


Իշխանության պարագլուխը վախերի մեջ է, դավաճան կառավարությունը շուտով վռնդվելու է. Գառնիկ Դանիելյան
Մայիս 16 11:31 2024

Երեկվա իրադարձությունները ցույց տվեցին, որ իշխանության պարագլուխը վախերի մեջ է. կառավարության շենքի առջև հավաքվածներին դիմեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

«Ամեն մի քայլափոխի հազարավոր ոստիկաններ ու ուժային ներկայացուցիչներ էին։ Նույնը նաև այսօր է՝ կառավարության շենքը պաշարված է վահաններով»,-ասաց նա։

Գառնիկ Դանիելյանը տեղեկացրեց, որ երեկ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման «ապօրինի» արձանագրություն է ստորագրվել, որով Ադրբեջանին են հանձնվել Բաղանիսի, Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի տարածքներ։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Կիրանցի կամրջի հատվածում, ճանապարհի հատվածի աշխատանքները որոշ ժամանակով դադարեցնեն, ժամանակ են խնդրել, որ ճանապարհը տեղափոխեն այլ մաս։ Իրենք դա չեն մարսելու, սկիզբ առած համաժողովրդական շարժումը և ժողովուրդը ոտքի է կանգնել և այս իշխանություններին հեռացնելու և նոր իշխանություն ձևավորելու գործընթացի մեջ է»,-ասաց նա։  

Դանիելյանը նշեց, որ այս գործընթացն ապօրինի է և ներկա իշխանությունները պատասխան եք տալու օրենքի ողջ խստությամբ։ «Դավաճան, ապօրինի կառավարությունը շուտով վռնդվելու է»,-ասաց նա։