Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում՝ ձեր սիրած ու չսիրած. Բագրատ Սրբազան


Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում՝ ձեր սիրած ու չսիրած. Բագրատ Սրբազան
Մայիս 10 10:22 2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն այլևս կենսական նշանակություն ունի, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

«Մենք հասել ենք մի կրիտիկական կետի, որից այն կողմ չենք կարող անցնել, մեր երկիրը, ծվեն-ծվեն լինելով, անհասկանալի ընթացքի մեջ է՝ առանց որևէ երաշխիքների, մեր երկիրը վերածվել է հողատարածքի։ Սա աղետի կանխման մասին է»,- ասաց Սրբազանը։

Նրա խոսքով՝ ողջ պատասխանատվությունն այս կառավարության վրա է։

«Այս մարդիկ պետք է գնան, որևէ բանի տեղ չեն թողել»,- ընդգծեց Բագրատ Սրբազանը։

Տավուշի թեմի առաջնորդն ասաց, թե քաղաքական գործիչների հետ քննարկման արդյունքում պետք է հասկանան՝ ով է վարչապետի թեկնածուն։

«Անուններ քննարկվում են, տարբեր անուններ են՝ ձեր սիրած ու չսիրած, բայց վերջում  համաձայնություն կգոյանա, թե ով կլինի՝ սա արդեն 2-րդ փուլը կլինի»,- հավելեց Սրբազանը։

Մանրամասները՝ տեսանյութում։