Վերնիսաժի ամբողջ տարածքը բաժանված է «պառկովշիկների» միջև


Վերնիսաժի ամբողջ տարածքը բաժանված է «պառկովշիկների» միջև
Օգոստոս 30 19:46 2017

Վերնիսաժի շրջակայքում անօրինական ավտոկայանատեղին վերացնելու նպատակով, մոտ 2 շաբաթ առաջ դիմել էի քաղաքապետին։ Օգոստսի 25-ով մակագրված պատասխան նամակում քաղաքապետի խորհրդական պրն․ Բաղդասարյանը նշում է, որ տարածքի բոլոր մետաղյա ձողերը ապամոնտաժվել են, ապօրինի ավտոկայանատեղիի կազմակերպումը արգելվել է, միաժամանակ տեղեկացնելով, որ տարածքը գտնվելու է մշտական վերահսկողության տակ։
Երեկ ավտոմեքենան կայանել եմ վերոնշյալ տարածքում։ Ամբողջ տարածքը բաժանված է «պառկովշիկների» միջև։ Ավտոն դուրս հանելուց, վազելով մոտենում է նրանցից մեկը։ Պատուհանը իջեցնում եմ․
- Էս ու՞մ պառկովկան ա, եղբայր։
- Կներես, բռատ ջան, կլինի էդ հարցիդ չպատասխանեմ։ Ներող կլինես էլի, ախպերս, բայց ճիշտ կլինի էդ հարցիդ չպատասխանեմ։ Փող պետք չի։
Ինձ մի բան հուշում ա, որ, այնուամենայնիվ, շուտով կպարզեմ, թե դա ում պառկովկան ա։

Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Տիգրան Ավինյանի գրառումը:



loading...