Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ


Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
Մայիս 8 10:52 2024

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն։

Մոսկվայում Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը:

Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հանդիպումը: