Ճշմարտությունը կհաղթի ստին․ Արթուր Վանեցյան


Ճշմարտությունը կհաղթի ստին․ Արթուր Վանեցյան
Մայիս 7 18:10 2024

«Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արթուր Վանեցյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի կողմից իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին՝ շեշտելով՝ դրանց դատարկությունը կապացուցվի։ Արթուր Վանեցյանը նշել է նաև՝ հիմա շատ ավելի կարևոր անելիքներ կան, քան Փաշինյանի օրակարգ շեղող հայտարարություններն են։

Արթուր Վանեցյանի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․

«Նիկոլի՝ իմ հասցեին այսօր հնչեցրած հորինվածքները բժշկության կոնկրետ ճյուղի ներկայացուցիչների կոնկրետ հետազոտությունների և կոնկրետ եզրահանգման լավ նյութ են։ Կարծում եմ՝ դա հենց նրանց զբաղվելու գործն է։

Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում։ Ժողովրդական խոսքը պնդում է՝ երկու վախը մի մահ է։ Դե, իսկ մահն իր հետ միշտ գարշահոտություն է բերում։

Նիկոլը հիմա փորձում է օրակարգ շեղել, տարբեր թեզեր է դաշտ նետում, հերթական ստերը պատմում։

Բոլոր այդ մեղադրանքների դատարկությունը ժամանակի ընթացքում կբացահայտվի։ Իսկ մենք հիմա շատ ավելի կարևոր անելիքներ ունենք։ Ճշմարտությունը կհաղթի ստին»։