ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ


ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ
Մայիս 7 15:23 2024

Վավերացման եզրափակիչ փուլերի ավարտից հետո ուժի մեջ է մտել Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև ՀՀ-ում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը: Այս մասին հայտնում են Հայաստանում ԵՄ առաքելությունից: