Եթե ՔՊ-ից մեկն էլ գա ու հայտարարի, որ միանում է, մենք պետք է ողջունենք. Գառնիկ Դանիելյան


Եթե ՔՊ-ից մեկն էլ գա ու հայտարարի, որ միանում է, մենք պետք է ողջունենք. Գառնիկ Դանիելյան
Մայիս 7 14:11 2024

Եթե իշխող կուսակցությունից մեկն էլ գա ու հայտարարի՝ միանում ենք, մենք պետք է ողջունենք:

 

 

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:  

 

«Ով կգա՝ կմիավորվի՝ լուռ, հանգիստ, հավասարակշռված իր գործը կանի, մեր քույրն ու եղբայրն է։ Ով կգա կսադրի, կպառակտի՝ մեզ հետ կապ չունի: Պետք է համերաշխ լինենք»,- նշեց Գառնիկ Դանիելյանը:

 

 

Ըստ նրա՝ այս պահին շատ մտահոգիչ ու լարված իրավիճակ է Տավուշում, Ծաղկավանք գյուղից զանգեցին՝ ասացին, որ Ծաղկավանք գյուղի ներքևի հատվածում էլ են շարժեր նկատվում, գյուղերի թիվն ավելանում է։ Հայերի արյունով ականազերծում են այդ գյուղերը։ Այս պահին Կիրանց-Ծաղկավանք հատվածում են ականազերծում իրականացնում:

 

«Մինչև հիմա այդ պատերազմի դուռը իրենք բացել են ու չեն էլ փակել։ Հիմա ՔՊ-ի սիրելի ադրբեջանցի զինվորները այս պահին Կիրանց գյուղի մատույցներում են, որ ասում էինք՝ հատուկ նշանակության ստորաբաժանումները, «Յաշմա» և «Կոմանդո» բերելու են և տեղակայեն՝ երեկ արդեն տեսանյութերը տեսանք։

 

Ռամիլ սաֆարովի տիպի ահաբեկիչները կբնակեցվեն հայկական գյուղերի մոտ, իբր սեփական անվտանգության համար։ Իշխանությունների նպատակն է բոլորին դարձնել իրենց նման։ Բայց արժանապատիվ քաղաքացիները կպաշտպանեն իրենց պատիվը, եկեղեցիները, կընդդիմանան թուրքացմանը»,- ասաց նա: