Կիրանցում հայ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա


Կիրանցում հայ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա
Մայիս 6 10:57 2024

Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ մոտ 20 րոպե առաջ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա։ Այս մասին «Sputnik Արմենիա»-ին հայտնեց Կիրանցի բնակիչներից մեկը։

Նախնական տվյալներով` սակրավորը վնասվածքներ է ստացել ոտքի շրջանում։

ՀՀ ՊՆ-ից հաստատել են, որ ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա, նախնական տվյալներով կյանքին վտանգ չի սպառնում: