Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում


Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում
Մայիս 5 17:20 2024

Մայիսի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կգտնվի Հունգարիայում:

Կայանալու են նախարար Միրզոյանի հանդիպումները Հունգարիայի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի հետ:

Նախարարների հանդիպմանը կհաջորդի համատեղ մամուլի ասուլիս։