Տավուշի թեմի առաջնորդին թույլ չեն տալիս մտնել Կիրանց․ կիրանցիներն են եկել՝ հանդիպելու Բագրատ Սրբազանի հետ (Տեսանյութ)


Տավուշի թեմի առաջնորդին թույլ չեն տալիս մտնել Կիրանց․ կիրանցիներն են եկել՝ հանդիպելու Բագրատ Սրբազանի հետ (Տեսանյութ)
Մայիս 2 19:44 2024

Ոստիկանները թույլ չեն տալիս, որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այցելի Կիրանց՝ տեսնելու, թե ինչ վիճակում են այսօր սևբերետավորների գործողություններից տուժած գյուղացիները։

Մի խումբ կիրանցիներ, սակայն, իրենք են եկել տեսակցելու Սրբազանին։

Տավուշի թեմի առաջնորդը նրանց  կամք ու կորով է մաղթել ու խնդրել է կիրանցիներին փոխանցել՝ «Մենք հետ կգանք»։