Տասը հոգով մի մարդուն խփելով բերում, հասցնում են ոստիկանություն. կիրանցեցին մանրամասներ է պատմում


Տասը հոգով մի մարդուն խփելով բերում, հասցնում են ոստիկանություն. կիրանցեցին մանրամասներ է պատմում
Մայիս 2 10:51 2024

Մենք կանգնած էինք հանգիստ, եկել են մեծ քանակով, խփելով, քարշ տալով՝ տեղափոխել են մեքենա, ես ոչ մի դիմադրություն ցույց չեմ տվել, լրագրողների հետ զրույցում ասաց կիրանցեցի երիտասարդներից մեկը, ով բերման էր ենթարկվել Տավուշի մարզի ոստիկանության տարածքային բաժին։

«Ասում էին, թե ականները պետք է հանենք։ Մենք էլ ասել ենք, որ էդ ականները հանեք, ադրբեջանցին գալու է մեր տունը մտնի։ Ակնթարթ է տևել, մենք ձեռքերս բարձրացրած էինք, իրենք քարշ տալով տանում էին՝ քիչ չի, խփելով էին տանում։ 10 հոգով մի մարդուն խփելով բերում, հասցնում են ոստիկանություն»,- պատմեց երիտասարդը։

Հիշեցնենք՝ վաղ առավոտյան ոստիկանության մեծ ուժեր են ժամանել Կիրանց, ուժ կիրառելով բերման են ենթարկել ճանապարհը փակած բնակիչներին։