Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ՀՀ բոլոր մարզերում շարունակել անհնազանդության խաղաղ գործողությունները. Հայտարարություն


Կոչ ենք անում մեր հայրենակիցներին ՀՀ բոլոր մարզերում շարունակել անհնազանդության խաղաղ գործողությունները. Հայտարարություն
Մայիս 2 10:37 2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարությամբ է հանդես եկել։

«Մայիսի 2-ին վաղ առավոտյան՝ ժամը 6:00-ի շրջանում, Ոստիկանության կողմից ապօրինի բռնի ուժ է կիրառվել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը փակ պահող և Կիրանցի հատվածում, այսպես կոչված, «ականազերծման աշխատանքներին» խոչընդոտող կիրանցեցիների նկատմամբ։
 
Անհամաչափ ուժի կիրառմամբ Ոստիկանության Իջևանի բաժին են բերման ենթարկվել շուրջ 3 տասնյակ քաղաքացիներ։
 
Բերման ենթարկվածների թվում կան նաև անչափահասներ։
 
Կոչ ենք անում մեր հայրենակիցներին՝ ի պատասխան ոստիկանական այս բիրտ և ապօրինի գործողությունների՝ ՀՀ բոլոր մարզերում և բոլոր վայրերում շարունակել անհնազանդության խաղաղ գործողությունները և դրանով իրենց աջակցությունն ու զորակցություն հայտնել սեփական հայրենիքի և սեփական տան համար արդար պայքարի դուրս եկած մեր հայրենակիցներին»,- ասվում է հայտարարությունում։