«Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ Ալիև


«Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ»․ Ալիև
Մայիս 1 11:38 2024

Սահմանի դելիմիտացիան և դեմարկացիան իրականացվում են երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա՝ առանց որևէ միջնորդի: Այս մասին Բաքվում միջմշակութային երկխոսության 6-րդ համաշխարհային համաժողովի բացման ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ, հատկապես նրանք, որոնք բխում են իրենց շահերից։ Այդ միջնորդները չեն ցանկանում օգնել, նրանք ցանկանում են ներթափանցել տարածաշրջան հանուն իրենց քաղաքական և տնտեսական շահերի»,-ասել է նա։

Ալիևի խոսքով, «նրանք ցանկանում են նորից խարույկ վառել, թույլ չենք տա, որ դա տեղի ունենա Հարավային Կովկասում»՝ հավելելով, որ Հարավային Կովկասում խաղաղությունը հնարավոր է միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման արդյունքում։