«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին


«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին
Ապրիլ 25 20:41 2024

Ալեն Սիմոնյանի նմաններն ասում են՝ էդ ի՜նչ ներկայացումներ են․ սա ներկայացում չի, ա՛յ տականքներ, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, այ խեղկատակնե՛ր, ա՛յ ոչնչություններ։ Այս մասին Կիրանցում, որտեղ բնակիչները շարունակում են փակ մահել միջպետական ճանապարհն ու գյուղի կամուրջը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցություն պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ արձագանքելով Տավուշում և Հայաստանի այլ հատվածներում իրականացվող բողոքի գործողությունների մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությանը։

«Էս մարդկանց տները, այգիները, շիրիմները տալիս եք թուրքին, եկեք բոլորիդ հատ-հատ ցույց տամ էս մարդկանց սեփականության վկայականները։ Ինչքա՞ն կարան պիղծ լինեն, եկեք դե պատասխան տվեք էս մարդկանց, հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքները սպասում են ձեզ, եկեք, պատասխան տվեք էս մարդկանց»,- հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։