Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց


Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Ապրիլ 25 17:44 2024

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից։

Նա և պատգամավոր Ասպրամ Կրպեյանը շարժվում են միանալու Կիրանց գյուղի հատվածում օրեր շարունակ ճանապարհը փակ պահող տավուշցիներին։

 

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր առավոտից տավուշցիները փակել էին նաև Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղու Բագրատաշենի հատվածը: Այստեղ էին Հայաստան խմբակցության պատգամավորներ Գառնիկ Դանիելյանը, Գեղամ Մանուկյանը, Ասպրամ Կրպեյանը: Ոստիկանները պահանջել են բացել ճանապարհը, Գառնիկ Դանիելյանն էլ ոստիկաններից պահանջել է ժողովրդին հարգանքով վերաբերվել: Քաշքշուկ է սկսվել ոստիկանների և ակցիայի մասնակիցների միջև: Ոստիկանները սկսելեն բերման ենթարկել քաղաքացիներին: Քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշաթափվել է: Ակցիայի մասնակիցներն ուշքի են բերել նրան, ապա կանչել շտապօգնություն:

Նշենք, որ ոստիկանության տվյալներով, այսօր ոստիկանության տարբեր բաժիններ բերման է ենթարկվել 29 քաղաքացի, որից 17–ը՝ Երևանում։

Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածը, Երևան-Գյումրի մայրուղին՝ Ալագյազի հատվածում, Երևան-Վարդենիս ճանապարհը՝ Մարտունու  հատվածում:

Փողոցներ են փակվել նաեւ Երեւանում. մասնավորապես, այս պահի դրությամբ փակված է Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը՝ Ներքին գործերի նախարարության դիմաց:

Հիշեցնենք, որ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր: