Հայոց ցեղասպանության հարցով զբաղվելն ինձ համար պատասխանատվություն է․ թուրք լրագրող


Հայոց ցեղասպանության հարցով զբաղվելն ինձ համար պատասխանատվություն է․ թուրք լրագրող
Ապրիլ 25 16:18 2024

Ermenihaber.am-ը Հայոց ցեղասպանության վերաբերյալ բացառիկ հարցազրույց է անցկացրել թուրք լրագրող, գրող Սերդար Քորուջուի հետ։ Նա ծնվել է Ստամբուլում։ Ավարտել է տեղի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։ Աշխատել է տարբեր հեռուստաալիքների լրատվական ծրագրերի բաժիններում որպես խմբագիր, պրոդյուսեր, խորհրդատու։ Հայոց ցեղասպանության թեմայով Քորուջուն հրապարակել է բազմաթիվ գրքեր:

- Դուք, որպես մարդ, հայ ժողովդի ցավը ինչպե՞ս եք ընկալում։ Եթե դուք լինեիք հայ ժովովրդի զավակը, այդ վերքը ինչպե՞ս կբուժեիք։

 

- Ես չեմ կարող լիովին հասկանալ հայ ժողովրդի ցավը: Որովհետև ցավը, սուգը զգում և հասկանում է միայն այն ապրողը: Նմանատիպ բաներ ապրածները կարող են կարեկցանք ունենալ այդ ցավի, սգի նկատմամբ: Բայց նույնիսկ նրանք չեն կարող լիովին հասկանալ: Ինչքան էլ հետազոտություններ անեք, անհնար է ունենալ այդ զգացումը: Դա պետք է ինքներդ ապրեք, անմիջականորեն զգաք:

 

Ինչ վերաբերում է վերքի ապաքինման ճանապարհին... Ամենակարևոր գործոնը, կարծում եմ, հարգանքն է, անցյալի նկատմամբ հարգանք ցուցաբերելը... Այսինքն, եթե դուք ունեք ցավ, սուգ, և մեկը գալիս է ու փորձում է այն արժեզրկել, ինչպե՞ս կարող եք հաղորդակցվել նրա հետ: Եվ քանի որ չեք կարող հաղորդակցվել, ո՞վ կարող է մեղադրել ձեզ: Կարծում եմ՝ ոչ ոք չի կարող: Առաջնահերթ հարցն ուղղակի սա է. հարգանք ցուցաբերել հայ հանրության ցավի, ցեղասպանության կորուստների նկատմամբ...

 

- Դուք շատ եք խոսում և գրում Հայոց ցեղասպանության մասին։ Ո՞րն է ձեր նպատակը։

 

- Այս հարցն ինձ շատ տարբեր շրջանակների մարդկանց կողմից է տրվում։ Ոմանք քննադատելու, ոմանք էլ իրոք հասկանալու համար են հարցում։ Ըստ իմ որոշ լիբերալ ընկերների՝ իմ արած աշխատանքը «ազգայնական» բնույթ ունի։ Անգամ ի շահ Անկարայի… Քանի որ Թուրքիայից ոչ հայ անձը զբաղվում է Հայոց ցեղասպանության թեմայով, կարելի է դրական համարել «հանցագործ ինքնության» տեսանկյունից։

 

Բայց պիտի մի բան հստակ նշեմ. Ցեղասպանության հարցերով աշխատանքն արվում է ցեղասպանության ենթարկավածների համար, այլ ոչ թե հանցագործ ինքնության։ Այսինքն երբ գերմանացին ուսումնասիրում է ցեղասպանության հարցը, դա պետք է անի ոչ թե «գերմանականության» համար, այլ ցեղասպանության թիրախ հանդիսացող խմբերի համար, ինչպիսիք են հրեաները, գնչուները և համասեռամոլները։ Նույնը վերաբերում է նաև թուրքական օրինակին։

 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։