Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև


Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի 10-12 կիլոմետրը կարելի է սահմանազատված համարել. Ալիև
Ապրիլ 25 01:06 2024

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանի սահմանազատումը գյուղերի խնդրից սկսելու առաջարկը եկել է Բաքվից: Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։

 

Ալիևը շեշտել է, որ այսօր Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ սահմանի 10-12 կմ-ը կարելի է սահմանազատված համարել։

 

Նա, միաժամանակ, նշել է, որ երկու կողմն էլ այս հարցում կառուցողական մոտեցում են ցուցաբերել։

 

Ալիևն ասել է, որ Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման մասին որոշումը կայացվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա։

 

 

«Սա համատեղ որոշում էր, որը միայն ամրապնդեց ռուս-ադրբեջանական կապերը»,- կարծում է Ադրբեջանի ղեկավարը։

 

Նա նաև չի բացառել, որ ապագայում Հայաստանը կկարողանա ադրբեջանական գազ գնել։

 

«Հաշվի առնելով մերձությունը և ենթակառուցվածքները, իհարկե, նման համագործակցությունը բնական կլիներ»,- ասել է Ալիևը։