«Անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբ». տավուշցիները շարունակում են փակ պահել ճանապարհը (տեսանյութ)


«Անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբ». տավուշցիները շարունակում են փակ պահել ճանապարհը (տեսանյութ)
Ապրիլ 24 21:54 2024

Վրաստան տանող միջպետական ճանապարհը Կիրանցի հատվածում շարունակում է փակ մնալ։ Մարդիկ արդեն մի քանի օր է` գիշերում են այնտեղ:

Այստեղ է նաև Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը, ով արդեն քանի գիշեր անցկացնում է գյուղացիների հետ ճանապարհի վրա:

Ճանապարհը փակած բնակիչները պնդում են, որ անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբ:
Տեղում հնարավոր չի լինում ապահովել ուղիղ եթերներ, որովհետև իշխանությունը խլացրել է կապը:

 
«Անհնար է խաղաղ ապրել ադրբեջանցիների հարևանությամբ». տավուշցիները շարունակում են փակ պահել ճանապարհը