Ինչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետ


Ինչ կապ ունեն Եկեղեցու դեմ արշավի առաջամարտիկները Սորոսի հիմնադրամի հետ
Ապրիլ 23 21:18 2024

Վստահաբար, նորություն ասած չենք լինի, եթե նշենք, որ Հայ Առաքելական եկեղեցին անուրանալի դերակատարություն է ունեցել հայ ժողովրդի կյանքում։ Եկեղեցին դարեր շարունակ հայ մարդու հոգևոր ինքնությունը կերտող հիմնասյուներից մեկն է եղել։ Հեղափոխությունից հետո իշխանությունները և նրանց սատելիտները սկսեցին պայքարել նաև այս հենասյան դեմ, Եկեղեցու դեմ արշավը թափ առավ Վեհափառի հրաժարականը պահանջող շարժումից, սակայն, մի պահ մարեց: Այսօր այն շարունակվում է նոր թափով, քանի որ ակնհայտ է, որ հայպահպանման գործում Եկեղեցին ստանձնել է առանցքային դերակատարումը:

 

Հեղափոխությունից հետո հնչեցին մտքեր, որ եկեղեցին պետության թիվ մեկ թշնամին է: Այս մասին գրում էր Վահրամ Թոքմաջյանը։

 

Սակայն, այստեղ հարկ է նաև վերհիշել տվյալ մտքի հեղինակի գիտական անցյալը, որը սերտորեն կապվում է Սորոսի Հայաստանյան հիմնադրամի ծրագրերի հետ: 

 

 

Եղան նաև բացահայտ ծաղրող գրառումներ, որոնք ցանկության դեպքում իրավապահները կարող էին ուշադրության արժանացնել: 

 

Լևոն Բարսեղյանին թերևս ներկայացնելու կարիք չկա, նա լրագրողների Ասպարեզ ակումբի ղեկավարն: Իսկ ահա թե որքան դրամաշնորհ է վերջինիս գրասենյակը ստացել Բաց Հասարակություններ հիմնադրամից։

 

 

Սորոսական մեկ այլ կարկառուն գործիչ Արթուր Սաքունցը այս ընթացքում զբաղված էր պարզելով, թե Առաքելական եկեղեցին քանի սպասավոր ունի, ինչքան անշարժ և շարժական գույք ունի և ինչ մակերեսով, քանի հողակտոր և ինչքան մակերես ունի։ Ի դեպ, նա չէր էլ թաքցնում, որ 2006 թ., երբ ինքը պաշտպանում էր Եհովայի վկաների իրավունքները: Իսկ այժմ տեսնենք, թե որքան գումար է ստացել Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Սորոսի հիմնադրամից:

Հանրային դաշտում տասնյակ տարիներ իր արեւմտամետ դիրքորոշումով հայտնի քաղաքագետ ներկայացող Ռուբեն Մեհրաբյանը, օրերս միացել է՝ Տավուշում պրոցեսների վրա քար նետող իշխանական շրջանակից սկսված կեղտոտ արշավին։Ռուբեն Մեհրաբյանն իր ֆեյսբուքի քարոզչական էջով մի քանի գրառումներ է արել՝ ծաղրելով ու հեգնելով Տավուշում հանրային ընդվզումները

 

Ինչպես տեսնում ենք, անգամ հպանցիկ ուսումնասիրության դեպքում դժվար չէ հասկանալ և կռահել, թե դեպի ուր են տանում Եկեղեցու դեմ արշավի թելերը...

Ավելին՝ սկզբնաղբյուրում