Սահմանազատում կոչվածին չմասնակցեք, տղե՛րք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին, ձեր պատժելու գործի անմիջական կատարողն եմ լինելու․ գեոդեզիստը դիմել է իր գործընկերներին


Սահմանազատում կոչվածին չմասնակցեք, տղե՛րք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին, ձեր պատժելու գործի անմիջական կատարողն եմ լինելու․ գեոդեզիստը դիմել է իր գործընկերներին
Ապրիլ 23 14:26 2024

Գեոդեզիստ Կարեն Սոխակյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ դիմելով Հայաստանում գործունեություն ծավալող գեոդեզիստներին։

 
 

 

«Հայաստանում շատ քիչ գեոդեզիստներ կան, ովքեր ինձ չեն ճանաչում: Ում ես եմ ճանաչում, գիտեմ, որ բոլորդ կարգին, հայրենասեր, գիտակ տղերք եք...
Էս սահմանազատում-սահմանագծում կոչված գործընթացին ոչ մեկդ մի մասնակցեք, տղե՛րք: Որ մեկդ հանկարծ մասնակից եղաք էդ հակահայ, ցեղասպան, անօրինական գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին: Ձեր պատժելու գործի անմիջական կատարողն եմ լինելու: Չանե՛ք ոչ մեկդ»,-գրել է նա։