Գործընթացը կապ չունի իրական սահմանազատման հետ, այն պայմանավորված է քաղաքական անթույլատրելի որոշումով


Գործընթացը կապ չունի իրական սահմանազատման հետ, այն պայմանավորված է քաղաքական անթույլատրելի որոշումով
Ապրիլ 23 12:10 2024

«Բարձունք / Bardzunk» կրթական կենտրոնում ներկայացրել եմ ՀՀ պետական սահմանի որոշման սկզբունքները և Հայաստանի անվտանգության ապահովման կոնկրետ խնդիրները: Այս մասին գրում է ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

«Տեղի ունեցող գործընթացը որևէ կապ չունի իրական սահմանազատման հետ. այն պայմանավորված է քաղաքական անթույլատրելի որոշումներով ու զուրկ է իրավական հիմքերից։ Այս ամենի հետ միասին, այն սկզբունքային առումով է հակասում սահմանների որոշման միջազգային սկզբունքներին։

Սահմանազատում երկրի և մարդու անվտանգության, օրինական շահերի ու իրավունքների հաշվին ու մարդուց կտրված տեղի ունենալ չի կարող»։