Տավուշի համայնքապետերը Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից հետո գնացել են հանդիպման՝ Նիկոլ Փաշինյանի հետ


Տավուշի համայնքապետերը Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից հետո գնացել են հանդիպման՝ Նիկոլ Փաշինյանի հետ
Ապրիլ 22 22:13 2024

Ավարտվել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի  վարչական ղեկավարների հանդիպումը, որին մասնակցել է նաև Տավուշի մաարզպետ Հայկ Ղալումյանը։  Հանդիպումն անցկացվել է Կառավարության շենքում, տևել է մոտ 3 ժամ։  

24news.am-ի տեղեկություններով՝ Տավուշի սահմանային համայնքների ղեկավարները  Գրիգորյանի հետ հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ են նաև հանդիպել՝ նրա առաջարկով։ Հանդիպումը դեռ ընթանում է։